09 04 2022

Նիկոլները որ մնան իշխանության, շուտով տանը Նժդեհի կամ թեկուզ Չարենցի գիրք ունենալը կդառնա հերոսություն․Սևակ Հակոբյան

Նիկոլները որ մնան իշխանության, շուտով տանը Նժդեհի կամ թեկուզ Չարենցի գիրք ունենալը կդառնա հերոսություն․Սևակ Հակոբյան

Yerevan.Today- գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ժողովրդավարական հեղափոխությունից ընդամենը 4 տարի անց Երևանում ու Հայաստանի տարբեր քաղաքներում ընդամենը Արցախի դրոշ կանգնեցնելը դարձել է հայրենասիրության, հերոսության նման մի բան... Մարդիկ տանում-կանգնեցնում են, նկարվում, մենք՝ լրատվամիջոցներս, լուսաբանում ենք, տարածում... Սովորական մարդիկ շատ դրական են արձագանքում:
Ու ի սրտե ուրախանում ենք առավոտյան, երբ պարզում ենք, որ դրոշը չեն գողացել, չեն պղծել, հաղթանակ ենք համարում, որ գողացած դրոշը վերադարձնում են։ Ծեծկռտուք է լինում դրոշը պաշտպանելու համար։ Եթե, մի 5, 6, 10 տարի առաջ ընկերներով Արցախի դրոշ տանեին մի տեղ կանգնեցնեին, դա դառնար լրատվական նյութ, կասեինք՝ հա, հետո՞ ինչ, ի՞նչ մի արտառոց բան է, որ մի հատ էլ լուսաբանում եք։ Էն ժամանակ լուսաբանվում էր միայն, երբ բարձունք էին նվաճում և տեղադրում դրոշ։ Հիմա հպարտանում ենք, տարածում ու ուրախանում, որ նման երիտասարդներ կան, որ իրենց քայլը էդքան ողջունողներ կան։
Ցավում եմ էս անկումի համար, էս նահանջի համար։ Նիկոլները որ մնան իշխանության, շուտով տանը Նժդեհի կամ թեկուզ Չարենցի գիրք ունենալը կդառնա հերոսություն, իրար փսփսալով կպատմենք, կհպարտանանք, բացահայտվելու դեպքում հրապարակային կվառեն էդ գրքերը:
Ընդամենը 4 տարի անց, մեր աչքի առաջ, արտաքուստ մեզ նման մարդկանց թեթև ձեռքով...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ