«Այս իշխանությյունները խոսում են հումանիտար աղետի մասին Արցախում և դրանից հետո ոչ մի բառ անգամ չի հիշատակվում այդ 4 ժամ տևած քննարկումներից հետո ծնված հայտարարության մեջ, ոչ մի բառ, որ Ադրբեջանն էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում Արցախում, այսինքն ՀՀ -ն դա չի պաշտպանել ։ Եթե ունենք Արցախի հարցով այն իրավիճակն ինչ ունենք այսօր , ինչո՞վ է պայմավորված որ մենք խոսում ենք սահմանագծման ու սահմանազատման մասին , այսինք՝ գնում ես նման քայլի մի երկրի հետ, որը էթնիկ զտման քաղաքականույթուն է իրականացնում Արցախո՞ւմ, որն ընդհուպ գազ է անջատում, որ հոգեբանորեն մարդկանց ահաբեկի։ Անգամ մի քանի օր առաջ մենք զոհեր ենք ունեցել, այդ պայմաններում ո՞նց ես գնում ու սահմանազաատման ու սահմանագծման մասին պայմանավորվում։ Իշխանությունը դրանով ընդունում է, որ ՀՀ-ն ձեռքերը լվացել է Արցախից»,-այս մասին, լրագրողներրի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Խոսում են ռուս խաղապահներից, բա Հայաստանի իշխանությունն ի՞նչ է անում»,-ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը