05 04 2022

Իլոն Մասկը դարձել է մոլորակի ամենահարուստ մարդը

Իլոն Մասկը դարձել է մոլորակի ամենահարուստ մարդը

Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է «Forbes» ամսագրի կողմից։

Միլիարդատերն առաջ է անցել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից, որը ցանկը գլխավորում էր չորս տարի շարունակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մասկի ունեցվածքը մեկ տարվա ընթացքում աճել է 45 տոկոսով եւ կազմել 219 միլիարդ դոլար։ Բեզոսը նույն շրջանում կորցրել է 6 միլիարդ դոլար, եւ նրա ունեցվածքը կազմել է 171 միլիարդ դոլար։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ