Հայտնի գործարար Իլոն Մասկը ժամանակավորապես կհեռացվի Tesla ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից՝ 20 միլիոն դոլարի չափով տուգանք վճարելով։ Այս մասին հաղորդել է անգլիական Reuters լրատվական գործակալությունը։
Ինչպես հայտնում է գործակալությունը, Իլոն Մասկը և իրեն դատի տված ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը համաձայնության են եկել, և ենթադրվում է, որ Մասկը 3 տարով կլքի Tesla ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։
ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը դատի էր տվել Tesla-ի ղեկավար Մասկին։ Հանձնաժողովը գործարարին մեղադրել է ընկերության բոլոր բաժնետոմսերը գնելու համար բավարար գումար ունենալու վերաբերյալ իր հայտարարությամբ բաժնետերերին մոլորեցնելու մեջ: Ըստ բողոքի՝ Tesla-ի բաժնետոմսերը գնելու վերաբերյալ հայտարարություններ անելով՝ Իլոն Մասկը չի հաստատել առանցքային համաձայնագրի պայմանները, այդ թվում՝ գներն ու ֆինանսավորման հնարավոր աղբյուրը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը