01 04 2022

Այս նախագծով փորձ են անում ՏԻՄ-երը զավթել ներսից․ Գեղամ Մանուկյան



«Երեկ ահագնացող ելույթ լսեցի կառավարության նիստից։ Իշխանական որոշ ներկայացուցիչներ հիմնավորում էին, որ այդ ելույթն արտաքին աշխարհին ողղված  կանչ էր, կոչ էր,  որպեսզի անհանգստություն արտահայտեն  այն վիճակի մասին, որ առկա է Արցախի ու Հայաստանի սահմաններին։ Այս օրերին Բրիտանիայի  խորհրդարանի պատգամավորները Հայաստանում են ։ Հիմա,որ նրանք լսեն երեկվա ելույթը, և տեսնեն ԱԺ-ի այսօրվա օրակարգը կհամարեն, որ Հայաստանն իրո՞ք անհանգաստացած է  այն վիճակով, որ կատարվում է Արցախում։  Այս ՏԻՄ ընտրություններում, որտեղ իշխանությունը չի հաջողել, գործի են դրել դատարանը, իրավապահ մարմինները։  Այս նախագծով փորձ են անում ՏԻՄ-երը զավթել  ներսից»,-Աժ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նախագծով առաջարկում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ