ՀՀ Աժ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մանիպուլյացիա է անում։ Նա ասուլիսի ժամանակ, երբ Արցախում գյուղերի հետ կապված իրավիճակն էր ներկայացնում, ասում էր՝ Փարուխը հայտվել է ադրբեջանական զորքերի թիկունքում, լավ ա չի ասում ուղարկել էինք, որ թիկունքում դիվերսիա իրականացնի։ Այս մասին մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Ամեն ինչ անում են, որ քաղաքացիների ականջին ուշադրություն գրավող՝ կորցնել, գրավել, հայաթափվել բառերը չօգտագործվեն։ Լսե՞լ էիք, որ ասեն, գյուղը հայտնվել է ադրբեջանական զորքերի թիկունքում»,-ասաց Մամիջանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը