24 03 2022

Հերթական անգամ ժողովրդի թիկունքում պատրաստվում է նոր դավադրություն․ Իշխան Սաղաթելյան



Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ապրիլին հնարավոր է փաստաթուղթ ստորագրվի Փաշինյանի և Ալիևի միջև, ինչի մասին չէր բացառել նաև «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը։  Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում«Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպմանը այդ հարցի մասին քննարկվե՞լ է։ Իշխան Սաղաթելնանն այնուամենայնիվ  ընդգծելով, որ  առհասարակ փակ հանդիպումները նրա համար են, որ բաց հարթակներում չխոսեն, ասաց․

«Կոնկրետ փաստաթուղթ ստորագրելու հետ կապված քննարկում տեղի չի ունեցել, այդ մասին չի խոսվել։ Մենք այդ մտահոգությունն ունենք, որ նաև Թուրքիայի հետ քննարկվում է ու գոյություն ունի փաստաթուղթ, հակառակ պարագայում ամեն անգամ հավաքվում, ինչի՞ց են խոսում։ Եթե խոսքը պարզ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է, դա ընդամենը մեկ նոտայով կարելի է անել։ Բայց եթե շարունակ կան բանակցություններ, ենթադրվում է, որ արդեն կա փաստաթուղթ, որը քննարկվում կամ համաձայնեցվում է երկու կողմերի միջև», - ասաց Իշխան Սաղաթելյանը։

 Նա նշեց, թե Ադրբեջանի կողմից հնչեցված կետերի և Թուրքիայի կողմից արված հայտարարությունների պայմաներում ցանկացած փաստաթուղթ լինելու է ոչ թե հաշտության պայմանագիր, այլ լինելու է նոր կապիտուլյացիայի պայմանագիր։

Մնարամասն՝ տեսանյութում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ