Շահումով խաղերի հարթակներում կսահմանափակվի կանխիկ եղանակով և վճարային տերմինալների միջոցով, և նաև 6 ամիս անց էլեկտորնային դրամապանակների միջոցով օգտահաշիվների լիցքավորումը։
նախագծով հնարավոր է դառնում օգտահաշիվների դրամային համալրումը կատարել բացառապես անկանխիկ՝ բանկային հաշիվներից։
Այսօր շահումով խաղերի հարթակներին անսահմանափակ հասանելություն ունեն նաև մեր հասարակության սոցիալապես խոցելի որոշակի խմբեր, որոնք խաղային միջավայրում կարծեցյալ հնարավորություններ փնտրելով շատ հաճախ կորցնում են նորից սահմանափակ ֆինանսական միջոցներ և ավելի խորացնում իրենց սոցիալական դժվարությունները դրա մասին անուղղակիորեն վկայում են խաղային հարթակներում մասնակիցների թվի ավելացումը, որը որոշ տվյալներով վերջին տարիներին ավելացել է ավելի քան երկու անգամ։ Դրան նպաստում են նաև խաղադրույքներ կատարելու այն եղանակները, որոնք այսօր առկա են, մասնավորապես կարող են խաղադրուքյներ կատարվել կանխիկ կամ վճարային տերմինալներով, նախագիծը ներկայացնելիս ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Փաշինյանը արձագանքեց․
«Քաղաքակիրթ աշխարհում կազինո գնալը ժամանցի ձև է, բայց ամենքը պետք է իր հնարավորության սահմանում անի։ Եվ եթե որևէ մեկը պետության տված նպաստը, որը տրվում է, որպեսզի երեխան նվազագույն կարիքները հոգա, խաղադրույք է անում ու պարտվում, մենք կամ վերցնում ենք քարտը, տալիս ենք ընտանիքի այլ անդամի կամ մեր քաղաքականությունն ենք փոխելու ոլորտի նկատմամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը