23 03 2022

Ձեր պաշտոնական հռետորաբանությունը կարծես ամբողջական փոխվել է․ Լիլիթ Գալստյանը՝ արտգործնախարարին



«Հայասստան» խմբակցության պատգամավոր ԼիլիթԳալստյանը կառավարության  հետ հարցուպատասխանի ժամանակ փորձեց արտգործնախարար Արարատ Միրզոյանից պարզել նրա պաշտոնական հռետորաբանության փոփոխությունը և ստանալ  հստակ պատասխաններ՝  որոշակի հարցերի վերաբերյալ․ «2021 թվականի հունիսի 17-ին  ԱԳՆ-ն անդրադառնալով Շուշիի հռչակագրին   տեքստ էր  տարածել  կտրուկ հաստատումներով․․․   Հետագայում Ձեր պաշտոնական հռետորաբանությունը կարծես ամբողջական փոխվել է  և դուք այսօր էլ բառի խորը գիտակցությամբ  հայտարարեցիք,որ ադրբեջանական  5 առաջարկներում  Հայաստանի համար և Ձեր համար անընդունելի ոչինչ չկա։ Ձեզ համար, ինչպես Արմենպրեսի հետ զրույցում եք հաստատել, ԼՂՀ հաիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ՝ իրավունքի , Դուք գործածում եք արցախահայության  իրավունքներ և ազատություններ արտահայտությունները ՝ առանց հստակեցնելու ինքնորոշման իրավունքը։ Ի՞նչ դիրքորոշում է փոխանցվել Ադրբեջանին  և արդյո՞ք պատրաստվում եք բանակցային  գործընթացում ներառել ինքնորոշման իրավունքը»,-հարցադրեց Լիլիթ Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ