16 08 2021

Հայաստանում կբացվի Ուրուգվայի դեսպանատուն



 

Պաշտոնական այցով Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն ժամանել է Հայաստան։  Գնահատելով վերջին երեսուն տարվա ընթացքում համատեղ աշխատանքի ձեռքբերումները, Ուրուգվայը որոշել է դեսպանություն բացել Հայաստանում: Այս մասին Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ուրուգվայի ԱԳ նախարարը՝  արձանագրելով, որ երկու երկրները կապված են խոր բարեկամական հարաբերություններով, որոնք ծնվել են ոչ ամենաբարենպաստ պայմաններում:

«Ուրուգվայը կարողացավ դառնալ հյուրընկալ անկյուն բոլոր նրանց համար, ովքեր նոր հորիզոններ էին փնտրում իրենց և իրենց ընտանիքների համար: Մեր երկիրն ունի այն առավելությունը, որ կարողացավ հյուրընկալել ամբողջ աշխարհից տաղանդավոր և աշխատասեր մարդկանց, և հայ համայնքը հարստացրեց Ուրուգվայը` հիանալի ինտեգրվելով ուրուգվայական հասարակությանը»,- ասաց Ֆրանցիսկո Բուստիժոն` ընդգծելով ուրուգվահայերի հաջողությունները քաղաքականության, սպորտի, լրագրության, բիզնեսի ոլորտում:

Նրա խոսքով` կողմերը մտադիր են խորացնել համագործակցությունը գիտության, տեխնոլոգիայի, առողջապահության և մշակույթի ոլորտներում:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ