Երբ ես ստանձնեցի պաշտոնը ասացի, որ դիվանագիտությունը չի հանձնվել, և ես վստահ էի, որ դիվանագիտության միջոցով մենք կարող ենք մեջքն ուղղել և ապահովել մեր ազգային և պետական շահերը: Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախկին արտգործնախարար Արա Այվազյանը:
«Ինձ թվում է, որ բավականին աշխատանք է տարվել, և որոշ շեշտադրումներ միջազգային հանրության կողմից ապահովել էինք»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, նախկին նախարարն ասաց, որ իր պաշտոնավարման ժամանակ միջազգային հանրության կողմից նման պահանջ չի եղել. «եղել է մի քանի հայտարարություն համանախագահների կողմից, մասնավորապես դեկտեմբերի 3-ին և ապրիլի 13-ին, այնտեղ այն շեշտադրումները, որոնք արել են, լիովին համապատասխանում են մեր ազգային և պետական շահերին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը