90-ականներին մենք ապրել ենք։ Երբ որ գազը չլինի, ի՞նչ պետք է անենք։ Պետք է ինչ որ մի բանով տաքանանք։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
ՔՊ-ականի խոսքով, դա չի նշանակում, որ գազատարը չպետք է վերականգնվի, այն հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է։
«Ես իմ հարցազրույցում ասել եմ, որ պետք է ցանկացած իրավիճակում կարողանանք ապրել»,- ասաց Ա. Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավորը ավելի վաղ տված հարցազրույցում ասել էր, որ «մենք պետք է միակամ լինենք և սովորենք գազատարը փակ վիճակում ապրել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը