22 03 2022

Այս խորհրդարանում Ալեն Սիմոնյանը միակը չէ, որ տուրիստական տոմս է շահել․ Արեգնազ Մանուկյան



Որերոդ անգամ ԱԺ լիագումար նիստերի ժամանակահատվածում Ալեն Սիմոնյանը մեծ խմբով գնում է գործուղման, իսկ իրականում տուրիստական շրջագայության և դա բնականաբար պետբյուջեի հաշվին։ Ինչո՞վ է պայմանավորված 11 հոգանոց պատվիրակության մեկնումը Ինդոնեզիա, ինչքա՞ն է նստում դա ՀՀ հպարտ հարկատուների վրա, ի՞նչ արդյունքներ է ստանալու Հայաստանը այդ այցից։ Այս մասին ԱԺ-ում հարց ուղղեց Ռուբեն Ռուբինյանին «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Ի պատասխան Ռուբինյանը նշեց, որ այցը եղել է աշխատանքային և ոչ տուրիստական

«Այս խորհրդարանում Ալեն Սիմոնյանը միակը չէ, որ տուրիստական տոմս է շահել․ ՔՊ պատգամավորները հերթով գնում են շրջագայությունների զրո արդյունք տալով ՀՀ-ին»,- արձագանքեց Մանուկյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ