21 03 2022

Ասել եք խաղաղություն եք բերում, չեք ասել՝ ինչ գնով․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին



Խաղաղության դարաշրջանի մասին այսօր արդեն 2-րդ փորձն էր, ու ամենամեծ դավաճանությունը ձեզ ընտրած մարդկանց հանդեպ էր, էն, ինչ որ դուք անում եք դրա ողջ հետևանքները գցել մի քանի հարյուր հազար մարդկանց գրպանը։ Եթե հպարտանում եք նրանով, որ կարողանում եք խաբել աղետ հաղթահարած ժողովրդին, խաբելով իրենց՝ ասելով, որ խաղաղություն եք բերում, շնորհավոր, դա ձեր հաղթանակն ա, միակ հաղթանակը մինչև հիմա, որովհետև ասել եք խաղաղություն եք բերում, չեք ասել՝ ինչ գնով։ Ո՞րնա էդ խաղաղության գինը, եթե էդ խաղաղության գինը էն ա, որ Արցախ չենք ունենալու, կամ ցեղասպանության նկարների գունավոր տարբերակներն ենք ունենալու, ինձ ու մեր 100 հազարավոր քաղաքացիներին տենց խաղաղություն պետք չի։ Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստում դիմելով Արարատ Միրզոյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ