21 03 2022

Ադրբեջանական առաջարկներում անընդունելի ոչինչ չկա․ Արարատ Միրզոյան



ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց Ադրբեջանի առաջադրած հինգ նախապայմաններից և արդյոք իրենց համար ընդունել է դրանք, թե՝ ոչ։

Ի պատասխան Միրզոյանը նշեց․ «Ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Այլ բան, որ դրանք ամբողջապես չեն հասցեագրում ՀՀ-Ադրբեջան խաղաղության համապարփակ օրակարգը։ Ես արդեն ասել եմ, որ մեր պատասխաններում առանցքային են Արցախի հայության իրավունքները և Արցախի կարգավիճակի հարցի հասցեագրումը։ Այս հենքով ենք պատրաստ բանակցություններ սկսել և այս հենքով ենք դիմել ԵԱՀԿ-ին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ