21 03 2022

Վտանգ կա 50 տոկոսով, որ ապրիլ -մայիսին ՀՀ-ի վրա կլինի հարձակում․ Հրանտ Բագրատյան



ԱԺ-ում հրավիրված լսումների ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախ հայտարարեց, որ  Արամ Գասպարի Սարգսյանի հետ միասին  նախաձեռնել են  ուղերձ,  որով  ուզում են  հայությունը վերսկսի Արցախի անկախության ճանաչան գործընթացը։

«Բավականին մարդիկ ստորագրել են այդ ուղերձի տակ։ Արցախի խորհրդարանում եղել ենք, հանդիպել ենք խմբակցությունների հետ․․․ Ադրբեջանի  իշխանությունները ՀՀ իշխանությունների հետ, թև - թևի տված, ոչնչացնում են Արցախի հանրապետության անկախության  ճանաչման  բոլոր հիմքեր»,-ասաց Բագրատյանը։

 «Ուկրաինայի դեպքերից հետո մարդիկ ուշադիր նայում են երբ հարձակվեն Հայաստանի վրա ։ Հիմա  առնում են այնպիսի զենքեր , դրանք մեզ հասանելի չեն․  մենք չենք կարող խփել դրանք ։ Առաջարկել ենք սահմանամերձ գյուղերը դարձնել ռազմական  բնակավայրեր,  16-60 տարեկան տղամարդկանց ու կանանց  կրակել սովորեցրեք, կառուցեք կապսուլներ, հերիք ա էդ խրամատները ստից փորեք, բայրաքթարը խփում և 30 մետրից հողը հանում է։ Պրեմիա եք մենակ ձեզ տալիս, գումար ներդրեք և  3-5  մետր բետոնե  հաստությամբ կապսուլներ կառուցեք  , որ ոչ մի բայրաքթար չի խփում ։ Օրերը կտաքանան․․․ Փորձը ցույց է տալիս, որ  թուրքը չի սիրում ցեղի մեջ կռվել  և վտանգ կա 50 տոկոսով, որ ապրիլ -մայիսին  ՀՀ -ի վրա կլինի հարձակում»,-ասաց Հրանտ Բագրատյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ