«Իմքայլական տականքներ՝ 9 ամսում մի հատ խրամատ, մի հատ խրամուղի, մի հատ կրակակետ կառուցե՞լ եք, թե՞ ոչ: Իհարկե, ոչ»,- մամուլի ասուլիսի ժամանակ նման միտք հնչեցրեց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը։
Խոսելով սահմանային անվտանգությունից բանախոսն ընդգծեց․
«Մենք այսօր Սյունիքում և Գեղարքունիքում 12 հազար ադրբեջանական զինվորական ուժի դեմ ունենք 300-350 անկազմակերպ, վրանների մեջ քնող, կիսաքաղց զինվորներ, խրամատներ չունեցող պաշտպանական դիրքեր»։
Բանախոսը նշեց նաև, որ Սյունիքն այսօր մեկ ժամվա կեր է Ադրբեջանի համար, 12 ստրատեգիական ճանապարհների վրա նստած է թուրքը:
«Երբ Փաշինյանը 5 միլիոն վերցրեց Ադրբեջանից , բարոյազրկեց հայոց բանակը, զինաթափեց հայոց բանակը, տարավ, կոտորեց հայ երիտասարդներին, Արցախը հանձնեց թուքին, ԱԱԾ-ն լռեց: Նույնն անում է հիմա»,- ընդգծեց բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը