«Ինձ համար անընդունելի են այն ձևակերպումները, որ Դուք այս հանձնաժողովում օգտագործում եք մեր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի նկատմամբ․ թրենդը, միտումը Ռուսաստանի դեմ , որ շուտով Ռուսաստանը կկործանվի, ուրիշ կոնտիգենտ կտանքենք Արցախ , փաստն այն է, որ արցախցիների անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները»,-այս մասին, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նիստում, դիմելով Տիգրան Ղզմալյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Ինչպես հայտնի է , Տիգրան Խզմալյանը հայտնի է իր հակառուսական դիրքորոշմամբ։
«Մեր եվրոպացի գործընկերների մասով․ ես համաձայն եմ Ձեր վերջին հիշատակման որոշման հետ , ես էլ եմ ողջունում, բայց ես Ձեզ ուզում եմ հիշեցնել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ կես հատիկ սանկցիա Ադրբեջանի նկատմամբ չի կիրառվել այն նույն կենտրոնների կողմից, որոնք տարբեր փաթեթներով սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ և ես ուզում եմ միտումը բացատրեք․ այսինքնԴուք կարծում ե՞ք, որ այդ հակառուսական թրենդի մեջ կարող ենք տեղավորվել և այդ փխրուն խաղաղությունը , մազից կախված խաղաղությունը, որ առկա է այսօր Արցախում, կարող ենք ինչ-որ կերպ մեր ելույթներով կասկածի տակ դնել»,-ասաց Խասմոյանը ;
Մանրամանս՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը