Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել վարչապետի աշխատակազմում ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնողներին պարգևատրելու մասին։
Մասնավորապես, ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ ու 7-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման 3.1-ին կետն ու վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնողների 2021 թվականի 1-ին կիսամյակի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները` վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնողներին պարգևատրել 2021 թվականի 1-ին կիսամյակի կատարողականի գնահատման հիման վրա, 112 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշմամբ հաստատված՝ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածից՝ համաձայն հավելվածի:
Վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող աշխատակիցները 61-ն են: Անուններին և պարգևատրման չափերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը