20 07 2021

Երասխ համայնքի ղեկավարի բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

Երասխ համայնքի ղեկավարի բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ Օղիկյանի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:

2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատի մարզի Երասխ գյուղի վարչական շրջանի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ  Օղիկյանը, գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք՝ աջ բազկի շրջանում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ