17 06 2023

Ֆրանսիան կոչ է արել պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը

Ֆրանսիան կոչ է արել պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանային միջադեպերի առնչությամբ։

 Հայտարարությունը՝ ստորև․

«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում  Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի կետերում վերջին 48 ժամվա ընթացքում տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ հայկական տարածքում գտնվող Երասխում քաղաքացիական անձանց  վրա կրակոցների առնչությամբ։ Կոչ ենք անում զսպվածություն և քաղաքացիական բնակչության պաշտպանություն, ինչպես նաև ամբողջությամբ կատարել միջանցքում երթևեկությունը վերականգնելու մասով միջազգային դատարանի որոշումը։ Ֆրանսիան լիովին մոբիլիզացված է խաղաղությունը վերականգնելու համար՝ ի շահ տարածաշրջանի բնակչության», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ