11 10 2023

Երասխ գյուղում վնասել են ՀՀ և ՌԴ դրոշները, զինանշանները, ապա դիմել են փախուստի. shamshyan.com

Երասխ գյուղում վնասել են ՀՀ և ՌԴ դրոշները, զինանշանները, ապա դիմել են փախուստի. shamshyan.com

shamshyan.com կայքի տեղեկություններով հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին է ահազանգել Ռուսաստանի Դաշնության զորքերի սահմանապահը և հայտնել է, որ ժամը 22:50-ի սահմաններում 6 հոգի դանակով վնասել են Երասխ գյուղի Կենտրոնական հատվածում գտնվող ՀՀ և ՌԴ պետական դրոշները, զինանշանները, ապա կարմիր գույնի չինական արտադրության ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ դեպի Երևանի ուղղությամբ: 

Պարզվել է, որ վնասել են Երասխ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ պաստառը: Դեպքի փաստով Ոստիկանության Արարատի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ