10 07 2021

ՀՀ զինված ուժերը չեն կրակել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

ՀՀ զինված ուժերը չեն կրակել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության  տարածած հաղորդագրությունը, թե հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ–ն։

«Հայկական կողմը կրակ չի բացել և, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»,– ասված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ