08 06 2021

ՀՀ ԶՈՒ երկու զորամասերի հրամանատարների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել․ՊՆ

ՀՀ ԶՈՒ երկու զորամասերի հրամանատարների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել․ՊՆ

ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը»,-ասված է հաղորդագրության տեքստում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ