Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Սիրելի բարեկամներ, այսօր Հաղթանակի և խաղաղության տոնն է: Շնորհավորում եմ բոլորին այս պայծառ և հավերժ տոնի առթիվ:
Բոլոր հաղթանակները պատմական նշանակություն ունեն, բայց առաջին հերթին օգնում են մեզ չկորցնել հավատը ինքներս մեր հանդեպ: Ոչ ոք չի կարող մեզնից գողանալ մեր հաղթանակները՝ դրանք ձեռք են բերվել արյամբ, հավատքով և անձնազոհությամբ։
Մաղթում եմ, որ 2021 թ. Մայիսի 9-ը նոր հույսի և վերածննդի սկիզբը լինի, այն հույսի, որը նենգորեն գողացան մեզանից 2018-ի մայիսին: Մեզնից գողացել են հույսը, բայց ոչ՝ հաղթանակը։ Եվ մենք այդ հույսը անպայման վերականգնելու ենք։
Հայաստանը՝ հաղթանակ է:
Հայաստանը՝ խաղաղություն և արժանապատվություն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը