Արցախում տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր հրավիրել է պարետատան անդրանիկ նիստը:
Գ.Մարտիրոսյանը պարետատան կազմում ընդգրկված շահագրգիռ մարմինների ղեկավարներին է ներկայացրել պարետի որոշումների նախագծերը, որով սահմանվելու են մի շարք սահամանփակումներ:
Որոշումները հրապարակվելու են ավելի ուշ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը