12 02 2020

Արայիկ Հարությունյանի խոսնակը թողնում է պաշտոնը

Արայիկ Հարությունյանի խոսնակը թողնում է պաշտոնը

ԿԳՍՄ նախարարի մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանը գրում է, որ թողում է պաշտոնը։

«Աշխատանքից ազատման դիմում գրելու որոշմանս պատճառն այն է, որ այս փուլում ցանկանում եմ ջանքերս կենտրոնացնել ուսման ու հետազոտությունների վրա` վերջապես ավարտին հասցնելով երկրորդ մագիստրոսական կրթությունս: Ցավոք, ինչպես ցույց տվեցին ժամանակն ու փորձը, լարված աշխատանքին զուգահեռ դա լիարժեքորեն իրականացնելը բավական բարդ է։

Վստահ եմ, որ այն ձևաչափերն ու հարթակները, որ տեղեկատվության համար պատասխանատու թիմի հետ հասցրել ենք մշակել այս ընթացքում, կտան իրենց արդյունքներն ապագայում։ Կարծում եմ՝ այս ընթացքում տարբեր գործընկերների հետ ձևավորված համագործակցությունը ևս արդյունավետ աշխատանքի գրավական կդառնա: Շուտով նոր ու հետաքրքիր ձևաչափեր, ոլորտային քննարկումներ և միջոցառումներ են սպասվում, որոնք, կարծում եմ, շատերիդ դուր կգան:

Շնորհակալ եմ նախարար Արայիկ Հարությունյանին այս աշխատանքն ինձ վստահելու համար»,-նշել է նա:

Նշենք, որ նա այդ պաշտոնին էր նշանակվել 2019 թվականի մայիսին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ