12 12 2019

Կարեն Կարապետյանը՝ ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի անդամ

Կարեն Կարապետյանը՝ ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի անդամ

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի անդամ։ Այս մասին հայտնել է Интерфакс-ը։

Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը դարձել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի համակարգող։

Վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ դեկտեմբերի 10-ի կարգադրությամբ հաստատվել է փորձագիտական խորհրդի կազմը։ Վոլոշինից բացի՝  միանգամից Ռուսաստանի կառավարության երեք նախկին ղեկավարներ կան՝ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը եւ Միխայիլ Ֆրադկովը, եւ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը (կարգադրության մեջ նա նշված է որպես «Գազպրոմբանկի» վարչության նախագահի խորհրդական, նա նաև մտնում է ռուսական «Զարուբեժնեվտի» տնօրենների խորհրդի կազմի մեջ)։

Նախագահություն մտել են նաև գիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, ՄՊՀ էկոնոմիկայի ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը, Ռուսաստանի ժողտնտեսության ակադեմիայի եւ պետական ծառայության ինստիտուտի ռեկտոր Վլադիմիր Մաուն, «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, «Կուրչատովյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի նախագահ Միխայիլ Կովալչուկը, ՍՊԲՀ ռեկտոր Նիկոլայ Կրոպաչովը, ԲՏԴ ռեկտոր Յարոսլավ Կուզմինովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ