Դեյվիդ Մորանը ժամանել է Հայաստան որպես Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար դեսպանի աստիճանով: Այս մասին հաղորդվում է Բրիտանական դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
«Բրիտանական դեսպանատունն ուրախ է տեղեկացնել, որ
Դեյվիդ Մորանը ժամանել է Հայաստան որպես Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար դեսպանի աստիճանով։
Պրն Մորանը ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարությունում սկսել է աշխատել 1985 թվականից։ Նա աշխատել է որպես ՄԹ դեսպան Շվեյցարիայում, Ղազախստանում, Ուզբեկստանում և որպես ոչ ռեզիդենտ դեսպան՝ Լիխտեյնշտեյնում և Ղրղզստանի Հանրապետությունում։
Պրն Մորանը նաև պաշտոնավարել է Նայրոբիում, Մոսկվայում, Փարիզում (ԵԱՀԿ-ում) և Թբիլիսիում (որպես Գործերի ժամանակավոր հավատարմատար դեսպանի աստիճանով)։ Նա նաև զբաղեցրել է մի շարք պաշտոններ Լոնդոնում, ներառյալ՝ Արտաքին գործերի և համագործակցության նախարարության Գլոբալ տնտեսական հարցերի վարչության ղեկավարի և Նախարարների կաբինետի Վաղ նախազգուշացման և անդրազգային հարցերի տնօրենի տեղակալի պաշտոնը։
Մինչ նախարարությանը միանալը նա աշխատել է որպես պրոֆեսիոնալ բլյուզ դաշնակահար»,-նշված է գրառման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը