30 06 2019

Արմեն Սարգսյանը մեկնում է Բելառուս

Արմեն Սարգսյանը մեկնում է Բելառուս

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հունիսի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:

Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը ներկա կգտնվի Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: Այցի շրջանակում նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև գիտական և կրթական հաստատություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ