Բելառուսի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով նախօրեին Բելառուսի հարավում օդային թիրախների ոչնչացմանը, որոնք հավանաբար Ուկրաինայից էին թռչում:
«Ուկրաինայից անօդաչու թռչող սարքի թռիչքի պատճառով Բելառուսը խորհրդակցություններ է նախաձեռնում դաշնակիցների և գործընկերների, ինչպես նաև միջազգային կառույցների հետ:
Կիևը արտաքին հայտնի խաղացողների դրդմամբ սադրանքներ է անում Մինսկի դեմ։ Ուկրաինայից անօդաչու թռչող սարքի թռիչքի հետ կապված միջադեպն արմատապես սրում է իրավիճակը և տարածաշրջանում հակամարտությունն ընդլայնելու վտանգավոր փորձ է։
Բելառուսը լիովին կօգտագործի ինքնապաշտպանության իրավունքը և կպատասխանի ցանկացած սադրանքների կամ թշնամական գործողությունների»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը