Սահմանադրական դատավորի պաշտոնի համար այս պահին ՀՀ նախագահի աշխատակազմ է դիմել երեք հոգի՝ Հովհաննես Հովհաննիսյան, Մարտին Մանուկյան, Արմեն Ներսիսյան։
Մայիսի 3-ից հետո նախագահը հանդիպելու է թեկնածուների հետ, այնուհետեւ ընտրելու է նրանցից մեկին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ սահմանադրական դատավորի հավանակնորդները մինչեւ մայիսի 3-ը դիմեն նախագահի աշխատակազմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը