Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ապրիլի 22-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը եւ մարզպետները: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական նախապատաստական աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին եւ դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել մարզերում տարբեր ոլորտներում այս տարի նախատեսվող ծրագրերին: Մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացման, կառավարության եւ համայնքների համագործակցությամբ իրականացվող տարբեր սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին: Քննարկվել են նաեւ մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր:
Վարչապետ Փաշինյանը մարզպետներին տվել է հանձնարարականներ՝ վերը նշված ուղղություններով ծրագրերն արդյունավետ կյանքի կոչելու նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը