Իսպանական Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշմամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նշվում է Բուրգոսի քաղաքային խորհրդի թվիթերյան էջում:
«Քաղաքային խորհրդի բոլոր քաղաքական ուժերը միաձայն հավանության են արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջնորդությունը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Բուրգոսը դարձել է 34-րդ իսպանական քաղաքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը