16 02 2019

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ները քննարկել են Արցախի հարցը

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ները քննարկել են Արցախի հարցը

Մյունխենյան համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովն անդրադարձ կատարեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ