ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ալեքսանդր Ղուկասյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ալեքսանդր Ղուկասյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-նշվում է վարչապետի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետի տեղակալներին ևս պաշտոնից ազատել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը