ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետի տեղակալներին պաշտոնից ազատել է։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հերմինե Համբարձումյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման տեքստում:
Մեկ այլ հրամանագրով՝ պաշտոնից ազատվել է մարզպետի տեղակալ Գոռ Թադևոսյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գոռ Թադևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է համապատասխան որոշման տեքստում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը