01 02 2019

Արտգործնախարարի նոր տեղակալ ունենք

Արտգործնախարարի նոր տեղակալ ունենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ավետ Ադոնցը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված որոշման համաձայն` ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Նշենք, որ Ավետ Ադոնցը Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:

Կենսագրություն

Ավետ Ռոբերտի Ադոնց (1963, դեկտեմբերի 27, Կիև, Ուկրաինական ԽՍՀ), հայ դիվանագետ, Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Կրթություն

1980 թ. ավարտել է Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը:

1985 թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը։

1991 թ. անցել է բանկային գործի դասընթացներ Ժնևի UBS բանկում։

Աշխատանքային գործունեությունը

1985 թ. - ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում որպես տնտեսագետ։

1985-1986 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1987-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ապա գիտական խմբի ղեկավար։

1991 թ. - ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարության գլխավոր մասնագետ, ապա նախարարի օգնական։

1993 թ. անցել է դիվանագիտական դասընթացներ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում։Դիվանագիտական ծառայությունը

1992-1994 թթ. աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնի երկրորդ քարտուղար։

1994-1996 թթ. - Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։

1996-1998 թթ. - աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որպես միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի վարիչ։

1998-2001 թթ. - Եվրամիությունում ՀՀ առաքելության խորհրդական, ապա արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար։

2002-2007 թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։

2009 թ. մայիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

2009 թ. մայիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել:

2009 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Նիդեռլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել):

2010 թ. փետրվարի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել):

2011 թ. փետրվարի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Նիդեռլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

2014 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Բելգիայի Թագավորությունում և, համատեղության կարգով, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից:

2014 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ):

Քաղաքական գործունեությունը

2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։

2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ