16 01 2019

Հուսով եմ՝ Բելգիան և ՀՀ-ն կշարունակեն երկխոսության ավանդույթը․ Բելգիայի վարչապետ

Հուսով եմ՝ Բելգիան և ՀՀ-ն կշարունակեն երկխոսության ավանդույթը․ Բելգիայի վարչապետ

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից։

«Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները եւ հաջողության բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Շատ ջերմ հիշողություններ ունեմ հոկտեմբերին Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում մեր երկկողմ հանդիպման հետ կապված: Հուսով եմ, որ մեր երկու երկրները կշարունակեն համագործակցության եւ երկխոսության հիանալի ավանդույթը:

Ընդունեք, խնդրեմ, պարոն վարչապետ, հարգելի գործընկեր, իմ խորին հարգանքի հավաստիքը»,- աված է ուղերձում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ