ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Հայաստանի դեսպաններ են նշանակվել Սուրբ Աթոռում, Ուկրաինայում և Չեխիայում:
Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել Ուկրաինայում ՀՀ դեսպան:
Նրա փոխարեն Չեխիայում դեսպանության ղեկավարի պաշտոնը կստանձնի Աշոտ Հովակիմյանը:
Սուրբ Աթոռում՝ Վատիկանում ՀՀ դեսպան է նշանակվել Կարեն Նազարյանը:
Նախագահի մեկ այլ հրամանով Արտակ Ապիտոնյանը հետ է կանչվել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում դեսպանի պաշտոնից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը