19 12 2018

Մարկ Գրիգորյանը պաշտոնապես ազատվեց աշխատանքից

Մարկ Գրիգորյանը պաշտոնապես ազատվեց աշխատանքից

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից:

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը հրավիրեց խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում ընդունվեց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին իր զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն ազատելու մասին: Մինչև սահմանված կարգով նոր գործադիր տնօրենի նշանակումը «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի լիազորությունները դրվեցին գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի վրա»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական էր տվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ