ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովը և Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ կհանդիպեն դեկտեմբերի 5-ին Միլանում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում: Այդ մասին հայտնում է Report-ը` Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը հղում տալով։
Հանդիպմանը կմասնակցի նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը