Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում կայցելի Հայաստան: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Հոկտեմբերի 20-ին ես ճանապարհորդելու եմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան Վրաստան՝ հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` առաջ քաշելով ամերիկյան շահերը անվտանգության հարցերում»,- նշել է նա:
On October 20th I'll be travelling to Russia, Azerbaijan, Armenia, and Georgia to meet with my counterparts and other senior officials to advance American interests on a range of security issues.
— John Bolton (@AmbJohnBolton) 11 октября 2018 г.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը