26 11 2021

Փաշինյանի՝ Թուրքիային ուղղված հարցադրումը ազգային անվտանգության խնդիր է․ Ռուբեն Մելքոնյան



Հասարակության մի մասի մոտ այս իշխանությունները ներարկել են, որ իրենց թշնամին նախկիններն են, երկիրը ստեղծած, հաղթանակած գեներալներն են, ոչ թե սահմանից այն կողմ կանգնածը։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Մենք հիմա բախվել ենք մի իրավիճակի, երբ երկրի ղեկավարը՝ Փաշինյանը իր ասուլիսում ասում է՝  ուզում եմ հարցնել Թուրքիային, ուզում է մեզ ցեղասպանության ենթարկել։ Սա եթե հարց տար դպրոցականը կմտածեինք՝ գիտելիք չունի, բայց եթե հարցը տալիս է երկրի ղեկավարը, ուրեմն այդ հարցը դառնում է ազգային անվտանգության խնդիր»,- ասաց Մելքոնյանը։

Թուրքագետի պնդմամբ, Հայաստանը ֆիզիկապես և բարոյապես ոչնչացնելու գաղափարը Թուրքիայի մոտ դարերի պատմություն ունի։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ