04 10 2018

Արցախի ՄԻՊ-ի լիազորությունները վաղաժամկետ դադարել են

Արցախի  ՄԻՊ-ի լիազորությունները վաղաժամկետ դադարել են

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 4-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սեպտեմբերի 26-ին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ԱԺ էր ներկայացրել հրաժարականի դիմում, որը սահմանված կարգով կրկին ներկայացրել է հոկտեմբերի 3-ին: Ըստ այդմ՝  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վաղաժամկետ դադարել են Ռուբեն Մելիքյանի լիազորությունները»:

Օրենքի պահանջի համաձայն՝ Ռուբեն Մելիքյանը ԱԺ է ներկայացրել  Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 3-ը ժամանակահատվածի գործունեության մասին ամփոփ հաղորդումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ