22 09 2018

Կանադայի վարչապետը կժամանի Երևան

Կանադայի վարչապետը կժամանի Երևան

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հոկտեմբերի 11-13-ին Երևան կայցելի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում է Business Insider-ը:

«Կանադան հիանալի հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և ես անհամբերությամբ եմ սպասում այդ բարեկամության հետագա ամրապնդմանը: Մենք կքննարկենք ընդհանուր խնդիրներ, տնտեսական աճի վերաբերյալ հարցեր»,- ասել է Թրյուդոն:

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել էր Հայաստանին Անկախության տոնի առթիվ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ