21 09 2018

Հայաստանն ու Կանադան խաղաղության և ժողովրդավարության ընդհանուր տեսլական ունեն. Թրյուդո

Հայաստանն ու Կանադան խաղաղության և ժողովրդավարության ընդհանուր տեսլական ունեն. Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի առթիվ։

«Այսօր մենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքների հետ միասին նշում ենք Հայաստանի անկախության տարեդարձը։ Հայաստանի և Կանադայի միջև առանձնահատուկ հարաբերություններ են հաստատվել, որոնք մենք մտադիր ենք ավելի ամրապնդել։ Ավելի քան 60 000 կանադացիներ հայկական արմատներ ունեն և նրանց ներդրումը օգնել է Կանադային դառնալ բարգավաճ, վառ և բաց երկիր, ինչպիսին այն հիմա է»,-նշվում է Թրյուդոյի շնորհավորական ուղերձում։

Կանադայի վարչապետի խոսքով՝ վերջին մի քանի տարիներին Կանադայի հայերը ողջունել են հազարավոր սիրիացի փախստականների, և արել են ամեն ինչ, որ նրանք իրենց անվտանգ զգան։

«Հայաստանն ու Կանադան խաղաղության, արդարության, ժողովրդավարության ընդհանուր տեսլական ունեն, և համագործակցում են միջազգային կազմակերպություններում, ինչպես Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունն է։ Կանադայի կառավարության անունից ցանկանում եմ իմ լավագույն ցանկությունները հղել բոլոր նրանց, որոնք նշում են Հայաստանի անկախության տոնը»,-նշված է ուղերձում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ