07 09 2018

Գեներալ-մայոր Քոչունցը՝ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ

Գեներալ-մայոր Քոչունցը՝ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ:

Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթում ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին նշանակել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ»:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ Կամո Քոչունցն ազատվել էր ԶՈւ գլխավոր շտաբի կազմակերպչական–զորահավաքային վարչության պետի պաշտոնից։

Նշենք, որ կադրային այլ փոփոխություններ ևս կատարվել են սեպտեմբերի 7-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ