ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հովհաննես Նավասարդյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Սոֆյա Նավասարդյանը նշանակվել է վարչապետի օգնական, իսկ Արտակ Քամալյանը՝ գյուղատնտեսության նախարարի տեղակալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը