10 08 2018

13 նոր դատավոր ունենք

13 նոր դատավոր ունենք

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-30-Ո-73 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանին նշանակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Մեկ այլ հրամանով Սնանկության դատարանի դատավորներ են նշանակվել:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սնանկության դատարանի դատավորներ նշանակել՝

1) Արա Կուբանյանին,

2) Արթուր Աթաբեկյանին,

3) Արմեն Չիչոյանին,

4) Արմեն Խաչատրյանին,

5) Արսեն Բաբայանին,

6) Արտաշես Հովհաննիսյանին,

7) Բագրատ Մկրտչյանին,

8) Գարիկ Ավագյանին, 

9) Գևորգ Նարինյանին, 

10) Լիլիթ Կատվալյանին,

11) Սամվել Թադևոսյանին,

12) Տիգրան Փոլադյանին»,- ասված է նախագահի հրամանագրում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ